Բավ է պառակտվել
12-12-2020 18:52

Ադրբեջանը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ

Anna-News տելեգրամ ալիքը գրում է. Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը: Սա ժամանակին և կարևոր հայտարարություն է: Եկեք ուղիղ ասենք, որ ռուս խաղաղապահներից ակնկալվում են անհապաղ ու վճռական գործողություններ:

Ադրբեջանի զինված ուժերն այս պահին չեն կարողացել գրավել Հադրութի շրջանի գյուղերը, հայտնում է WarGonzo-ն:

Արցախի հարավային ճակատից @Wargonzo նախագծի տեղեկությունների համաձայն ադրբեջանական զինուժը երկու բարձունք է գրավել Հին Թախեր և Խծաբերդ գյուղերի մատույցներում: Նրանց հաջողվել է նաև փակել Կիրսավան գյուղ տանող ճանապարհը: Ներկայումս գրոհային ջոկատները փորձում են ամրապնդվել բնակավայրերի մատույցներում, պաշտպանությունը պահում են Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողեները և տեղի աշխարհազորայինները:

Պրակտիկան ցույց է տալիս, որ Ալիևը գրեթե միշտ նախ հայտարարում է բնակավայրեր գրավելու մասին և հետո միայն վերցնում դրանք: Արդյո՞ք կկրկնվի այս սցենարը: Մենք շուտով պատասխան կստանանք:

Ըստ @wargonzo-ի իվանագիտական աղբյուրների՝ ռուսական կողմը բանակցություններ է վարում Բաքվի հետ զինադադարի մասին:

NEWS.am-ը նույնպես հայտնում է, որ Ադրբեջանը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հին Թագլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսեց հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է, որ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար: