բավ է պառակտվել
10-10-2020 16:49

Ադրբեջանը հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը խախտելու վերաբերյալ:

«Խստագույնս դատապարտում ենք մարդասիրական նպատակներով զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ադրբեջանի ուխտադրուժ խախտումը։

Հատկապես աղաղակող է այն փաստը, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հարձակում է ձեռնարկել մարդասիրական հրադադարի շրջանակներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց անմիջապես հետո։ Իր գործողություններով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե։ 

Այսօրվա ուխտադրուժ հարձակումը համոզիչ կերպով վկայում է, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։ Ստեղծված իրադրությունում միջազգային հանրությունը վտարյալ պետությանը կարող է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով՝ Արցախի Հանրապետության ճանաչմամբ, ինչն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կապահովի՝ խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու ինչպես մեր հանրապետության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար», - ասված է հայտարարությունում։

«Եթե վարչապետին թվում է, որ «ՍՈՐՈՍ օտարերկյա լեգիոնով» կարողանալու են իրենց վրայից Արցախի թեման շեղել, հիասթափեցնեմ». Աշոտյան
Ադրբեջանը գնում է սրացման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունից ժամեր անց. ՀՀ ԱԳՆ
Սանձազերծված ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պատերազմի սպառնալիքները ազդեցություն չեն ունենալու Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների վրա. ՀՀ ԱԳՆ
Արցախը չի կարող անվերջ սպասել, մինչ Ադրբեջանը հասունանա կառուցողական երկխոսության համար