Բավ է պառակտվել
02-03-2023 12:15

Ադրբեջանական զինուժը երկու օր անընդմեջ գնդակոծում է Արցախի խաղաղ բնակիչներին

Ադրբեջանական կողմը երեկ և այսօր կրակահերթ է արձակել Մարտունու շրջանում (Մյուրիշեն և Բերդաշեն համայնքներում) գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորների ուղղությամբ։ Այս մասին հաղորդվում է Արցախի ՆԳՆ ֆեյսբուքյան էջում։

«Փետրվարի 28-ին ժամը 16:55-ի սահմաններում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 53-ամյա Ա. Ավանեսյանը, Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում «Ջոնդեր» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթ է բացել տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ մարտի 1-ին ժամը 14:00-ի սահմաններում, Բերդաշեն համայնքի 59-ամյա Ս. Վարդանյանը, «Դավալա» կոչվող տեղամասում, իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել տրակտորի ուղղությամբ, որն էլ պատճառ է հանդիսացել գյուղատնտեսական աշխատանքների դադարեցման:
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել և ներկայացվել ռուսական խաղաղապահ զորակազմին։