Բավ է պառակտվել
09-01-2017 11:36

Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ

Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 420 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», – նշվում է հաղորդագրության մեջ։