Բավ է պառակտվել
16-11-2022 22:42

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ

Ադրբեջանի բանակի ծառայողները կրակ են բացել Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի իրենց հողատարածքներում աշխատող բնակիչների ուղղությամբ, հայտնել է Արցախի ՆԳՆ-ն։

«Նոյեմբերի 16-ին ժամը 14:30-ին, Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի 36-ամյա բնակիչը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկացրել և համապատասխան նյութեր է տրամադրել ռուսական խաղաղապահ զորակազմին։