Բավ է պառակտվել
15-10-2020 21:55

Ադրբեջանցիները դիակները չեն տանում, համաճարակային իրավիճակ է ստեղծվել․ Դավիթ Բաբայան

«Իրավիճակը ընդհանուր առմամբ շարունակում է մնալ լարված, սահմանների որոշակի հատվածներում ակտիվ ներթափանցման փորձեր է ձեռնարկում, բայց հետ է շպրտվում»,– «Gisher.news»-ի հետ զրույցում ասել է ԱՀ արտաքին հարցերի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Բաբայանը ասում է, որ հակառակորդը մեր հերոս տղաների շնորհիվ բազմաթիվ կորուստներ ունի, ու հիմա ադրբեջանցիները իրենց դիակները չեն տանում, և լուրջ սանիտարական վտանգներ է ստեղծվել։
«Իսկ սա արդեն ինչ–որ տեղ համաճարակի բուն է դարձել։ Եվ դա ոչ միայն հակասում է մարդասիրական նորմերին, այլ նաև իսլամի կանոններին, քանի որ իրենց պետք է հուղարկավորեն նույն օրը»,–ասում է Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով ստեղծված քաղաքական իրավիճակին, Բաբայանը նկատեց, որ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ փորձեր են կատարվում աշխարհաքաղաքական տարբեր երկրների, մասնավորապես մեր եղբայրական Ռուսաստանի կողմից։
«Մենք տեսնում ենք, որ ահաբեկիչներից ոմանք ներթափանցել են Չեչնիա, Վոլգոգրադ, և փորձել են պայթեցնել Մեծ Հայրենականի սիմվոլներից մեկը՝ «Մայր Հայրենիք» արձանը։ Եվ ինչպես վկայում են ռուսական պաշտոնական աղբյուրները, այդ ահաբեկիչները եկել են հենց Թուրքիայի կողմից Ադրբեջան։ Սա նշանակում է, որ այս ամենը տեղափոխվել է դիվանագիտական ու քաղաքական այլ դաշտ։ Եվ մենք պետք է սպասենք շատ ավելի կոշտ արձագանքներ մեր եղբայրական Ռուսաստանից՝ այդ հանցավոր եռյակի նկատմամբ Թուրքիա-Ադրբեջան - ահաբեկիչների»,– ասաց Բաբայանը։

Իսկ Ստեփանակերտ քաղաքն էլ այս պահին կանգուն է ինչպես հարիր է հերոսական ժողովրդին։
«Ստեփանակերտը շատ բան է տեսել իր կյանքում։ Տեսել է 3 պատերազմ, շրջափակում, բայց հերոսական ժողովուրդի պես կանգուն է։ Հիմա մենք երեք եղբայրներով նստած ենք պապական օջախում, քարուքանդ եղած, բայց որևէ մեկը չի էլ ընկճվում։ Այո, սրտներովս արյուն է գնում, բայց հոգիներս և հավատքներս անսասան են։ Մենք պետք է հաղթնենք, այլ տարբերակ չունենք»,–ասաց Բաբայանը։

Հ․Գ – Հարցազրուցից րոպեներ անց կրկին հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Թիրախակետում` քաղաքացիական ենթակառուցվածքներն էին։

Արմինե Գևորգյան