Բավ է պառակտվել
18-08-2023 10:21

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ

«Օգոստոսի 18- ին, ժամը 09:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։

Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը»,- նշվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Ադրբեջանական զինուժը վեց ժամից ավելի կրակել է Արցախում դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի ուղղությամբ, կիրառելով նաև ականանետ
Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
Միջազգային դերակատարները շահագրգռված են Ղարաբաղում պատերազմի շարունակմամբ և ահռելի զոհերի աճով․ պատգամավոր
Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը․ նախագահ