Բավ է պառակտվել
09-03-2022 13:05

Ադրբեջանցիները ականանետային կրակ են բացել Արցախի Խրամորթ գյուղի ուղղությամբ

Նախօրեին ժամը 23։00֊ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ, հայտնում է Արցախի ՊԲ-ն։

«Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան. Հրադադարի ռեժիմի խախտման դեպքի մասին զեկուցվել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությանն։ Այս պահին օպերատիվ-մարտավարական իրավիճակը հանգիստ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մարտի 7-ին ադրբեջանական զինուժը նույնպես կրակել է Խրամորթ գյուղի ուղղությամբ։ Ինչպես ասված է Արցախի ՊԲ հաղորդագրության մեջ, վերջին օրերին ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմն արևելյան ուղղությամբ, ինչի մասին տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը։