Բավ է պառակտվել
08-11-2021 16:57

Ադրբեջանցիները Շուշիի մոտ կրակ են բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ, կա մեկ զոհ․ Արցախի ԱԱԾ

Երկուշաբթի Արցախի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկություններ է ստացել այն մասին, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:

Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին ԱԱԾ-ի, ոստիկանության օպերատիվ խմբերի և քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ: