Բավ է պառակտվել
07-03-2022 19:04

Ադրբեջանցիները կրակ են բացել Արցախի Խրամորթ գյուղի ուղղությամբ

Մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ:
«Միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժածներ չկան: Հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ», - ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։

Երկուշաբթի ավելի վաղ Արցախի ՊԲ-ն նաև հերքել էր մարտի 7-ին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ողղությամբ։ Հաղորդագրությունում նշվում է, որ նշված ուղղություններում վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից, որի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: