Բավ է պառակտվել
04-07-2022 21:09

Ադրբեջանցիները լրիվ ավերել են Կանաչ ժամ եկեղեցին և վերածում են այն ուղղափառ եկեղեցու

Ադրբեջանցիները լրիվ ավերել են Արցախի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ հայկական եկեղեցին և վերանորոգման անվան տակ վերածում են այն ուղղափառ եկեղեցու։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը:

Նշվում է նաև, որ այն առանձնակի հետաքրություն է ներկայացնում Շուշիի հուշարձանների մեջ։ Եկեղեցին Կանաչ Ժամ է կոչվել այն պատճառով, որ ժամանակին եկեղեցու գմբեթը եղել է կանաչ գույնի:

«Վերջերս սոցիալական ցանցերի օգտատեր ոմն Էլնուր Ալլահվերդիևը վերադարձել է Կանաչ ժամ եկեղեցին ռուսականացնելու անշնորհակալ գործին: Հարկ է նշել, որ եկեղեցու ռուսականացման տենդը Ադրբեջանում նոր երևույթ չէ: Ժամանակին Ֆուադ Ախունդովն էր անհիմն կերպով այն համարում «ռուս ուղղափառների»,- ասվում է ծառայության հայտարարությունում:

Հայտարարության համաձայն 1960-ականների կեսերին Բաքվում որոշվեց քшնդել քաղաքի հայկական մասն՝ ադրբեջանցի վերաբնակիչների համար «բնակելի տարածքը» ընդլայնելու և իհարկե Շուշիի հայկական հետքերը վերшցնելnւ համար: Այդ ընթացքում քшնդվել են հայկական երեք և պահպանված ռուսական մեկ եկեղեցիները, nչնչшցվել մի քանի հայկական գերեզմшնшտուն գեղեցիկ խաչքարերով և հnւշшրձшններով, իսկ «Կանաչ ժամ» եկեղեցին վերածվել էր պատկերասրահի:

Վանդալիզմի դեպքերը և սպառնալիքներն Արցախի եկեղեցիներին

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից և ինքնության աղավաղումից Հայաստանի առաջնահերթություններից է։ Ընդգծվել էր, որ ավելի քան 2000 հայկական մշակութային օբյեկտ և 21000 թանգարանային ցուցանմուշ լիակատար ոչնչացման լուրջ վտանգի տակ են։

Նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ստորագրումից հետո հայկական կողմը բազմիցս մտահոգություն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում եկեղեցիների և այլ մշակութային և պատմական հուշարձանների պահպանության կապակցությամբ: Երևանը հույս ունի Ռուսաստանի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությանը վանդալիզմի կանխարգելման և քրիստոնեական սրբավայրերի ոչնչացման հարցում: Սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ին մինչ ճրս չի հաջողվել ստանալ Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը Արցախի օկուպացվածված տարածքներ այցելելու համար։
Արցախի շուրջ հայտարարության ստորագրումից ընդամենը մի քանի օր անց՝ նոյեմբերի 14-ին, սոցիալական ցանցերում հայտնվեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի պատերի լուսանկարները, որոնք պատված էին իսլամական գրություններով (հոկտեմբերի 8-ին եկեղեցին երկու անգամ ենթարվեց Ադրբեջանի ԶՈւ հրթիռային և հրետանային հարձակման, տուժեցին խաղաղ բնակիչներ և լրագրողներ)։ Վերջերս հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հանել են Ղազանչեցոց տաճարի գմբեթը, հեռացրել հրեշտակների արձանները ցանկապատից և իբր, ինչ-որ «վերականգնման» աշխատանքներ են կատարում:

Բացի այդ, ցանցում բազմաթիվ տեսանյութեր կան, որոնցում ադրբեջանական համազգեստով մարդիկ քանդում և պղծում են հայկական եկեղեցիները, քանդում խաչքարերը, հուշարձանները, տապանաքարերը: Հիմնովին քանդվել է Մեխակավանի Սուրբ Աստվածամայր եկեղեցին, ավերվել Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ «Կանաչ ժամ» եկեղեցին: