Բավ է պառակտվել
10-01-2022 23:43

Ադրբեջանցիները Շուշիի հատվածում քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային

Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին` Շուշիի հատվածում քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳ -ն իր ֆեյսբուքյան էջում։
«Հունվարի 10 ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացվել, որ իր վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակետ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիների կողմից ենթարկվել է սադրանքի։ Վերջիններս քարերով հարվածել են ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի դիմային մասը»,- ասվում է հաղորդագրությունում։
Դեպքի կապակցությամբ Ոստիկանությունում կատարվում են ստուգումներ։

Երկուշաբթի ավելի վաղ ադրբեջանական կողմը երկու անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակելով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքների խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։