Բավ է պառակտվել
31-01-2023 12:22

Բաբայանը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները բացատրել է Արցախի դեմ ագրեսիայով

Այն, ինչ հիմա կատարվում է և կկատարվի Մերձավոր Արևելքում ապագայում, մեծ հաշվով արդյունքն է այն ամենի, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ 2020 թվականին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ագրեսիայից հետո։ Այս մասին իր TG ալիքում գրել է Արցախի նախկին ԱԳ նախարար, Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

«Փոքր Արցախ-Ղարաբաղն իսկապես հզոր վահան էր արմատականության և էքսպանսիոնիզմի ճանապարհին»,- գրել է Բաբայանը։