Բավ է պառակտվել
30-08-2022 19:56

Ադրբեջանի կազմում Արցախը միայն մեկ ապագա ունի՝ հայաթափում, կործանում և ցեղասպանություն. Բաբայան

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։

Հաջիևը հայտարարել է, որ ադրբեջանցիներն ու հայերը կարող են ապրել կողք կողքի՝ որպես մեկ երկրի քաղաքացի։

«Նախ և առաջ հայերն ու ադրբեջանցիները կարող են ապրել մեկ երկրի ներսում, բայց այդ երկիրը միայն երրորդ երկիր կարող է լինել, օրինակ` Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա և այլն։ Չնայած Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի նույնիսկ երրորդ երկրում ադրբեջանցիները հայերի նկատմամբ թշնամանքով վերաբերվեն», - գրել է Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում։

Նրա խոսքով՝ եթե տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Արցախին ու Ադրբեջանին, ապա ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Քանի որ Արցախն Ադրբեջանի կազմում միայն մեկ ապագա ունի՝ հայաթափում, կործանում և ցեղասպանություն»,- գրել է Բաբայանը։