Բավ է պառակտվել
30-08-2018 11:25

Բակո Սահակյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնենբորնին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկություն է տարածել Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական գործակալությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և Եվրոպայի միջև կապերին վերաբերող տարբեր հարցեր։
Նախագահը նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար կան բավարար պայմաններ՝ այդ համատեքստում կարևորելով խորհրդարանական համագործակցության խորացումը:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: