Բավ է պառակտվել
10-04-2019 13:36

Բակո Սահակյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

“Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր,- ասվել է տեղեկատվությունում:

Նախօրեին դեսպան Կասպշիկին է ընդունել նաև Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի, Սլովակիայի նախագահ Միրոսլավ Լայչակի տարածաշրջան կատարած այցի արդյունքները, ինչպես նաև՝ Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։