Բավ է պառակտվել
08-12-2016 12:22

Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

ԵԱՀԿ պլանային դիտարկման ժամանակ Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դիտարկումն իրականացվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Քենգերլի գյուղից հյուսիս-արևելք։ Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվական վարչությունից:
Դիտարկումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):
Հակառակ կողմից դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անձնական օգնական Սայմոն Թիլլերի (Մեծ Բրիտանիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Իրժի Աբերլենի (Չեխիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգի (Շվեդիա) կողմից։
«Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցի համաձայն: Դրա ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ դիտարկման առաքելությունը ղարաբաղյան կողմից ուղեկցվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կողմեց: