Բավ է պառակտվել
12-09-2021 15:49

Բաքուն դիմել է ՌԴ պաշտպանության նախարարությանը խնդրանքով՝ թույլ չտալ երրորդ երկրներից մեքենաների մուտքը Ղարաբաղ

Պաշտոնական Բաքուն դժգոհություն է հայտնել, որ ավտոմեքենաներն անցնում են Լաչինի միջանցքով «առանց իր համաձայնության»։

Ադրբեջանի ՊՆ-ն նամակներ է հղել Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությանը և խաղաղապահ ուժերի հրամանատարությանը, մատնանշելով «այլ երկրների փոխադրամիջոցների անօրինական անցումը Ադրբեջանի Հանրապետության տարածքով, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ»:

Գերատեսչության մամլո ծառայության փոխանցմամբ, նամակներում ասվում է, որ նման դեպքերը «հակասում են 2020 թվականի նոյեմբերի 10 -ի եռակողմ հայտարարությանը», և խնդրանք է ներկայացվում «դադարեցնել նման երևույթները»:

Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց տրանսպորտային միջոցներն, ըստ Բաքվի, «չեն կարող մտնել Ադրբեջանի տարածք առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության, նման դեպքերը երկրի օրենսդրության խախտում են»:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները նախկինում քննադատել էին Թեհրանին՝ հայտարարելով, որ հենց իրանական բեռնատարներն են երթևեկում Լեռնային Ղարաբաղ «առանց թույլտվության»։