Բավ է պառակտվել
12-12-2020 19:57

Բաքուն ծանր տեխնիկա և լրացուցիչ զինուժ է տեղափոխել մարտական գործողությունների գոտի

Ըստ @Wargonzo նախագծի տեղեկությունների Հադրութի ռազմաճակատից՝ Ադրբեջանի ԶՈւ-ն զրահատեխնիկա է մոտեցրել ներկայումս Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող երեք՝ Հին Թաղեր, Խծաբերդ և Քիրսավան գյուղերին:

Սկզբում ադրբեջանական զինվորականները փորձել են գյուղերը վերցնել հետևակով և գրոհային ջոկատներով, բայց Արցախի Պաշտպանության բանակի զինվորներին հաջողվել է կանգնեցնել նրանց և պաշտպանել գյուղերը:

Սակայն երեկոյան թշնամին սկսել է պատրաստվել նոր գրոհի, մարտական գործողությունների գոտի են տեղափոխվել տանկեր ու հրետանի:

Ըստ ամենայնի, գիշերը թեժ է լինելու: Բոլոր գյուղերը առայժմ գտնվում են Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ: Բայց ուժերի հարաբերակցությունը հավասար չէ: Հույսը խաղաղապահների վրա է։