Պետքարտուղար Անտոնի Բլինկենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունն ու ազատ տեղաշարժը, կատարել ռազմական գործողությունները չվերսկսելու և դիտորդական առաքելություն թույլ տալու՝ իր խոստումը, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Նա հայտնել է, որ Բլինկենը երեքշաբթի հերթական անգամ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ղեկավարի հետ։
«Պետքարտուղարն այսօր կրկին զրուցել է նախաահ Ալիևի հետ և ընդգծել հետագա ռազմական գործողությունների անթույլատրելիությունը, անվտանգությունն անվերապահորեն ապահովելու, խաղաղ բնակչության տեղաշարժի ազատությունը և մարդասիրական անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ»,- նշել է Միլլերը։
Զրույցի ընթացքում Բլինկենն Ալիևին հիշեցրել է այլևս ռազմական ուժի չդիմելու և դիտորդական առաքելություն ընդունելու՝ իր խոստումների մասին։
«Մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա դրան», - ասել է Միլլերը:
Բավ է պառակտվել