Բավ է պառակտվել
07-02-2023 17:45

Արցախի գազամատակարարութմը մասնակի վերականգնվել է

Փետրվարի 6-ին Ադրբեջանի կողմից արգելափակված Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
2023 թվականի փետրվարի 6-ին Ադրբեջանը շրջափակման սկզբից վեցերորդ անգամ խափանեց Հայաստանից դեպի Արցախ միակ գազատարով մատակարարվող գազամատակարարումը։ Շրջափակման 57 օրերի ընթացքում Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 13-ին խափանել է Արցախի գազամատակարարումը երեք օրով, 2023 թվականի հունվարի 17-ին՝ մեկ օրով, հունվարի 18-ին մեկ օրով, հունվարի 21-ին՝ չորս օրով, հունվարին 28-ին՝ մեկ օրով: