բավ է պառակտվել
30-10-2020 21:37

Դավիթ Բաբայանը հայտնում է՝ Շուշիի ուղղությամբ վտանգն այս պահի դրությամբ չեզոքացվել է

Շուշիից ոչ շատ հեռու` մի քանի կիլոմետր հեռավորության վրա ադրբեջանական կողմը երեկ մեծ թվով զինտեխնիկա` հրթիռահրետանային համակարգեր և այլ զինատեսակներ էր կուտակել, պատրաստվում էր գրոհի: Հայկական կողմը հայտնում է` բացի ահռելի քանակությամբ զինտեխնիկայից, Ադրբեջանը մեծ թվով մարդկային ուժ է կորցրել:

«Երեկ ոչնչացվեց այդ մեծ խմբավորումը: Գրեթե իսպառ ոչնչացվեց, մի քանի հարյուր դիակ ունեն այնտեղ, ոչնչացված են արդիական զինտեխնիկայի բազմաթիվ նմուշներ: Այսինքն Շուշիի վրա առաջին գրոհը էֆեկտիվորեն մեր Պաշտպանության բանակը և աշխարհազորը կասեցրին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Բաբայանի խոսքով՝ Արցախի պաշտպանության բանակի գործողության արդյունքը ոչ միայն լսելի, այլև տեսանելի էր Ստեփանակերտում: Գրեթե կես ժամ մայրաքաղաքի երկնքի մի հատվածն անընդմեջ լուսավորվում էր:

Կեսգիշերին Արցախի պաշտպանական գերատեսչությունից շտապեցին հաղորդել` Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում լսվող պայթյունների ձայները ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և թիրախային հարվածների արդյունքում ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայներն են:

Ստեփանակերտից հայտնում են` Շուշիի ուղղությամբ վտանգն այս պահի դրությամբ չեզոքացվել է:

«Այս պահի դրությամբ, այո, բայց չի բացառվում, որ հակառակորդը փորձի նոր նման քայլերի դիմել», - նշեց Բաբայանը:

Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիից տեսաուղերձով կոչ էր արել միանալ քաղաքի պաշտպանությանը` շեշտելով, որ ադրբեջանական կողմը գտնվում է քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ադրբեջանի գերնպատակն է գրավել Շուշին, հայտարարել է Հարությունյանը:

«Սա կոչ էր համայն հայությանը, որ հակառակորդն ունի այդպիսի նպատակներ և ուզում է իրականացնել այդ նպատակները, իսկ Շուշիի պաշտպանությունը համահայկական առաքելություն է, յուրաքանչյուրիս առաքելությունը», - ասաց Արցախի նախագահի խորհրդականը:

«Շուշին՝ որպես Արցախի քաղաք, թեկուզ ադրբեջանցի որոշակի բնակչությամբ, շատ ավելի գերադասելի էր, քան․․․». Դավիթ Բաբայան
Ադրբեջանցիները դիակները չեն տանում, համաճարակային իրավիճակ է ստեղծվել․ Դավիթ Բաբայան
Ադրբեջանը հավաքել և պահում է հայկական դիակները․ ԱՀ ՄԻՊ
Շուշի քաղաքի տարածքում հայտնաբերվել է ավելի քան 2 հազար դիակ. սարսափելի ճշմարտություն՝ Ռուսաստանի բանակից
Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն ընդունեց բանաձևը, որը կոչ է անում երկրին ճանաչել Արցախի անկախությունը