Բավ է պառակտվել
04-01-2021 23:19

Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտգործնախարար

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկուշաբթի մի շարք հրամանագրեր է ստորագրել, հաղորդում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Դրանցից մեկի համաձայն՝ Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի արտգործնախարարության ղեկավարի պաշտոնից: Այլ հրամանագրով Դավիթ Բաբայանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել Արցախի արտաքին գործերի նախարար:

Մեկ այլ հրամանագրով՝ Վահրամ Բաղդասարյանը ազատվել է Արցախի ֆինանսների նախարարի պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Գրիգորի Մարտիրոսյանը վերանշանակվել է պետնախարարի պաշտոնում և ստանձնել Արցախի ֆինանսների նախարարության ղեկավարի պաշտոնը: