Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը տվյալներ է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակի մասին, որը դեկտեմբերի 12-ից գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ Ղարաբաղը Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող միակ ճանապարհի, փակման պատճառով։
* 120 հազար մարդ լիակատար շրջափակման մեջ է. Նրանց թվում են 30 հազար երեխա, 20 հազար տարեց, 9 հազար հաշմանդամ
* 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չի կարողանում Հայաստանից իրենց ընտանիք վերադառնալ. նրանցից 350-ը հաշմանդամություն/առողջական խնդիր ունի։
* 1 մարդ մահացել է Հայաստան տեղափոխման անհնարինության պատճառով.
* ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է տեղափոխվել 4 ամսական ծանր հիվանդ երեխա և 10 չափահաս հիվանդ.
* ԿԽՄԿ-ի միջոցով 10 հազար տոննա մարդասիրական բեռ է տեղափոխվել Հայաստանից
* 18 մարդ (այդ թվում՝ 8 երեխա) բժշկական օգնության կարիք ունի Հայաստանում
* Առկա է դեղորայքի և բժշկական պարագաների, քաղցկեղի բուժման դեղերի, նորածինների մանկական սննդի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների պակաս։