Բավ է պառակտվել
30-12-2022 12:56

Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում 12 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

««Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով Արցախում ձեռնարկություններ են փակվում
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նպատակ ունի Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծել
Արցախում մտադիր են սահմանափակել հանրային սննդի ծառայությունների մատուցումը՝ Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով
Արցախում մտադիր են սահմանափակել հանրային սննդի ծառայությունների մատուցումը՝ Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով
Արցախի պետնախարարը կոչ է արել առավելագույն կազմակերպվածություն ցուցաբերել Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում