Բավ է պառակտվել
24-01-2020 14:59

Արցախում ՊԲ երկու զինծաղայող է վիրավորվել

Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը, հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից:
Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ՖԲ էջում գրել էր,որ տեղի ունեցածը միջադեպ է․« Տեղի է ունեցել զորամասերից մեկի տարածքում, այլ մանարմասներ չեմ կարող հայտնել: Խնդրում եմ զսպվածություն դրսևորեք»․֊գրել էր ՊՆ խոսնակը: