Բավ է պառակտվել
07-01-2023 18:00

Արցախից Հայաստան են տեղափոխվել Դաունի համախտանիշով երկու ամսական երեխա և ևս երկու ծանր հիվանդ հիվանդ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակման պայմաններում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ են տեղափոխվել երեք հիվանդ։

«Տեղափոխված հիվանդներից մեկը Դաունի համախտանիշով երկու ամսական երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիա» և «Սուր լեյկոզ» ախտորոշումներով չափահաս բուժառուներ», - ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրությունում։