Բավ է պառակտվել
05-02-2023 13:21

Արցախի նախկին ԱԳ նախարարը պատասխանել է ԱԺ պատգամավոր Արսենյանին․ փրկելով Արցախը՝ փրկում ենք ողջ հայ ժողովրդին

Այն կարծիքը, որ 120.000 արցախահայերին զոհաբերելով՝ Հայաստանում 3 միլիոն հայ կարող է փրկվել, խորը մոլորություն է։ Այս մասին գործակալությանը հայտնել է Արցախի նախկին ԱԳ նախարար, Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

Նախօրեին Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասել էր, որ ընդամենը մոտ 120 հազար մարդ է ապրում, իսկ Հայաստանում՝ 3 միլիոն։ «Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն Արցախի»,- ասել է նա։

«Եթե իսկապես Հայաստանը փրկելու հարց լիներ, եթե իմանայինք, որ Արցախի ժողովուրդը, ամեն ինչ զոհաբերելով, փրկել է Մայր Հայաստանը, մենք դա կանեինք։ Ինքներս, առանց որևէ մեկի բոցաշունչ ելույթների, Արցախը երկարամանակ եղել է Հայաստանի վահանը, ամբողջ պատմության ընթացքում տվել է ավելին, քան 120 հազար զոհ՝ փրկելով հայոց պետականությունը և հայ ժողովրդին, հայոց գենոֆոնդը։ Իրականում, փրկելով Արցախը՝ մենք փրկում ենք ողջ հայ ժողովրդին, սա պետք է գիտակցել»,- ասել է Բաբայանը։

Սա, ըստ նրա, պետք է հստակ հասկանա նաև հայ հասարակությունը.

«Բայց խնդիրն այն է, որ մենք չպետք է արհեստականորեն երկընտրանք ստեղծենք Հայաստանի և Արցախի միջև, առավել ևս, դա հենց այն է, ինչին երկար ժամանակ ձգտում էին մի շարք ուժեր, մասնավորապես Թուրքիան և Ադրբեջանը։ Նրանք ուզում են, որ մենք պառակտվենք և ընտրություն կատարենք Հայաստանի և Արցախի միջև։ Իրականում Արցախը պարզապես առաջնագծում է, իսկ եթե չլինի առաջնագիծ, ​​ապա մենք բոլորս անխուսափելիորեն կպարտվենք»,- ասել է Բաբայանը։