Բավ է պառակտվել
28-01-2019 16:58

Արցախի պաշտպանության նախկին նախարարը մեկնաբանել է “տարածքներ՝ խաղաղության դիմաց” լուրերը

Արցախի Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը երկուշաբթի Երևանում լրագրողների համար մեկնաբանել է հասարակության մեջ շրջանառվող “տարածքներ՝ խաղաղության դիմաց” թեզը։

ԶԼՄ-ներում և սոցցանցերում այտիվորեն քննարկվում է “Ղարաբաղում խաղաղության դիմաց որոշակի տարածքների վերադարձ” թեզը և ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև երկկողմ փոխզիջումների հնարավորությունը։

Որոշ փորձագետներ, մասնավորապես՝ ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասկինը հայտարարել է, որ հունիսին Փաշինյանը և Ալիևը Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն, ըստ որի հայկական կողմն անուղղակի փոխզիջումների ճնշման տակ, ստիպված կլինի մի քանի շրջան զիջել։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ այսօր չի երևում, որ կողմերի իրականացրած քայլերն ինչպես Փաշինյանին, այնպես էլ Ալիևին որևէ ակնհայտ շահ բերեն:

“Մենք մեր խնդիրը կատարել ենք ու շարունակում ենք կատարել։ Հարցը միայն ու միայն Արցախի Հանրապետության անկախությունն է: Անկախությունը կճանաչվի, նոր դրանից հետո կխոսենք”,- ասել է Մնացականյանը։