Բավ է պառակտվել
12-09-2019 16:16

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Մարտի 1- գործով կանչվել է հարցաքննության

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կրկին հարցաքննության է կանչել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, ով հանդիսանում է վկա 2008թ․մարտի 1-գործի շրջանակներում, գրել է “Հայկական ժամանակ օրաթերթը, հղում անելով ՀՔԾ մամլո քարտուղար Մարինա Օհանջանյանին։

Պարբերականը նշել է, որ Բալասանյանը ստացել է նախորդ ծանուցումը սեպտեմբերի 5-ին, բայց չի ներկայացել դատարան այն պատրվակով, որ նա պատշաճ չի տեղեկացվել։

“Այն ժամանակ Բալասանյանը հայտարարություն է ուղարկել, որ 2008թ․ մարտի 1-2-ին անձամբ Երևանում չի եղել, և նրա ունեցած տեղեկությունները սահմանափակվում են լրատվամիջոցներից ստացածով”,- ասել է Օհանջանյանը։

Մինչդեռ, թերթը գրել է, որ օրերս Բալասանյանը հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին, որտեղ անդրադարձել է մարտյան արյունալի իրադարձություններին և դրանցում բանակի մասնակցությանը։