Բավ է պառակտվել
13-05-2022 18:10

Արցախի պաշտպանության նախկին փոխնախարարին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

Արցախի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Ստեփանակերտում հնչաց կրակոցների դեպքով հաևուցված գործի շրջանակներում Արցախի ՊՆ նախկին փոխնախարար Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) մեղադրանք է առաջադրվել։

Գերատեսչությունից հայտնում են, որ մեղադրյալը ցուցմունք է տվել, իսկ տուժածները և վկաները՝ հարցաքննվել։

«Նախաքննական մարմինը եկել է այն եզրահանգման, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը կարելի է ապահովել անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցի ընտրմամբ, ուստի քննիչի կողմից որոշում էր կայացվել մեղադրյալի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին»,- ասվում է հաղորդագրությունում։

Մայիսի 10-ին, ժամը ժամը 19:10-ի սահմաններում Ստեփանակերտում հնչած կրակոցների արդյունքում վնասվել է Արցախի մայրաքաղաքի բնակիչներից մեկի ավտոմեքենան։