Բավ է պառակտվել
16-02-2023 12:18

Իլհամ Ալիևի էներգետիկ տեռորը Արցախի բնակիչների նկատմամբ շարունակվում է

Արցախի պետական ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախի ժողովրդի դեմ Իլհամ Ալիևի էներգետիկ տեռորը շարունակվում է։

«Ադրբեջանում Ալիևի բռնատիրական ռեժիմը շարունակում է իր էներգետիկ տեռորը Արցախի ժողովրդի դեմ՝ ըստ ցանկության անջատելով և վերականգնելով գազամատակարարումը: Ցուրտ ձմռանը, երբջերմաստիճնտ հասնում է մինչև մինուս 10 -ի, Ալիևը ցանկանում է սրել մեր ժողովուրդի ֆիզիկական և հոգեբանական տառապանքը»,- գրել է Բեգլարյանը Twitter-ում։

Նախօրեին Ադրբեջանը մասամբ վերականգնել էր Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը փակել էր փետրվարի 8-ին։ Ընդամենը մի քանի ժամ անց գազամատակարարումը կրկին դադարեցվել է, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։