Բավ է պառակտվել
04-03-2021 13:30

Երևանը Մոսկվայի հետ քննարկում է՝ ինչպես կազմակերպել Արցախ օտարերկրացիների մուտքը


Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղի տարածք օտարերկրացիների համար նոր անցագրային ռեժիմի կազմակերպումը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Սփյուռքի հարցերով գլխավոր լիազոր Զարեհ Սինանյանը:

Սինանյանը նշել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպման ժամանակ:

«Մարդիկ, ովքեր չունեն ռուսական կամ հայկական քաղաքացիություն, սկսում են դրա հետ կապված խնդիրներ ունենալ։ Մենք հսկայական Սփյուռք ունենք, նրանք սովոր են ամռանը գալ Հայաստան, նրանք սիրում են այցելել նաեւ Լեռնային Ղարաբաղ, եւ ահա առաջիկա ամռանը կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ շատ մարդիկ կցանկանան գնալ Լեռնային Ղարաբաղ, բայց չեն կարողանա դա անել այդ ռեժիմի պատճառով»,-հայտարարել է Սինանյանը:

Նրա խոսքով, խոսքը Ստեփանակերտ, Մարտակերտ կամ այլ շրջաններ հասնելու մասին է, որը գտնվում է հայկական կողմի եւ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:

«Այժմ նոր ռեժիմն այնպիսին է, որ պետք է հայտ ներկայացնել Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն այցելելուց յոթ օր առաջ, հետո ցուցակը փոխանցվում է ռուս խաղաղապահներին եւ հետո որոշվում է, թե ով կարող է գալ, իսկ ով՝ ոչ», – պարզաբանել է Սինանյանը:
Նա հավելել է, որ 2019-ին մինչև պանդեմիան Ղարաբաղ են այցելել, ըստ տարբեր տվյալների, 30-50 հազար օտարերկրյա քաղաքացիներ։

«Այժմ հայտերը դեռ քիչ են, քանի որ պանդեմիան դեռ չի անցել, եւ տուրիստական սեզոնը չի սկսվել։ Բայց միեւնույն է, կան մարդիկ, ովքեր ցանկանում են գնալ, մենք ունենք այն կազմակերպությունների եւ մարդկանց ցուցակը, որոնց մուտքը մերժվել է», – նկատել է Սինանյանը։

Հայտնի է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը
Տեղեկատվություն Մոսկվա - Երևան չարտերային չվերթների մասին
Հրապարակվել է Մոսկվայից Երևան և Գյումրի հերթական չարտերային չվերթների ժամանակացույցը
Արցախ մուտքի և ելքի սահմանափակումները հանվում են
Բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքն Արցախ սահմանափակված է՝․ Արցախի ԱԳՆ