Բավ է պառակտվել
10-10-2020 23:55

Եվս մեկ ապացույց, որ Հայերի դեմ օգտագործում են վարձկան-ահաբեկիչների (տեսանյութ)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ զինված հարձակումներում օգտագործում վարձկան-ահաբեկիչների: Թաթոյանը «Ֆեյսբուք»-իր էջում տեսանյութին կից գրել է.

Անհերքելի ապացույց այն մասին, որ՝
1) Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ զինված հարձակումներում օգտագործում է վարձկան-ահաբեկիչների.
2) այս վարձկան-ահաբեկիչները կատարում են դաժանություններ և պատերազմական հանցագործություններ.
3) նրանք արտահայտում են բացահայտ մտադրություններ շարունակելու իրենց ահաբեկչական գործունեությունն այլ երկրներում։