Բավ է պառակտվել
30-09-2020 12:30

Եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիան, ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի (տեսանյութ)

Ադրբեջանի բանակը նախահարձակ լինելու պահից մի քանի ժամ անց արդեն առաջ շարժվելու հնարավորություն չի ունեցել: Այսօր ճեպազրույցում ասել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Արցախի բանակն ամբողջությամբ այս պահին Ադրբեջանի ագրեսիան զսպում է: 30 տարի առաջ Արցախի ժողովուրդը ոտքի է կանգնել իր անկախության և ինքնորոշման իրավունքի համար, փոխարենը ստացել է պարտադրված պատերազմ: Այս պատերազմական գործողությունների արդյունքում ունենք այն, ինչ ունենք այսօր, և որի մասին անընդհատ խոսում է Ադրբեջանը: Եթե այս ընթացքում Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, չենք բացառում, որ Պաշտպանության բանակը միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի: Արցախի իշխանություններն արդեն հայտարարել են՝ նախահարձակ գործողությունների պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշել է Վահրամ Պողոսյանը: