Բավ է պառակտվել
09-08-2022 12:34

Հայերի էթնիկ զտում և տեղահանում Աղավնոյում և Բերձորում. ANCA-ն հայտարարել է Ադրբեջանի կողմից «Հռոմի կանոնադրության» խախտումների մասին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Արցախի հայերի դեմ Ադրբեջանի գործողություններն անվանել է էթնիկ զտումներ։

«Աղավնոյում, Բերձորում և Արցախի այլ շրջաններում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները հանդիսանում են Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածի 1(d) կետի բացահայտ խախտում, որն արգելում է «բնակչության արտաքսումը կամ բռնի տեղափոխումը», - ասված է ANCA-ի հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աղավնո, Բերձոր և Ներքին Սուս գյուղերը մինչև օգոստոսի 25-ը կփոխանցվեն Ադրբեջանին։