Բավ է պառակտվել
14-03-2022 17:57

«Սա մարդու իրավունքների հանդեպ ծաղր է». Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում ջեռուցման հնարավորություն չկա. Վարդևանյան

Արցախում գտնվող «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը շարունակում է ապացույցներ ներկայացնել, որ երկրում հումանիտար աղետ է։

«Արցախի մանկական հիվանդանոցում կիրակի օրով 40-ից ավել երեխաներ կան և այստեղ ևս չկա որևէ պատշաճ ջեռուցման հնարավորություն: Հիվանդանոցը ևս գազի միջոցով էր ջեռուցվում, այստեղ էլ դեռ գազ չկա»,-ասել է Վարդևանյանն` ուղիղ եթեր դուրս գալով հիվանդանոցի բակից։

Մարտի 8-ի գիշերը Շուշիի (Ադրբեջանի հսկողության տակ գտնվող) շրջանում գազատարի վթարի պատճառով դադարեցվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքների իրականացմանը և հարակից տարածքի ականազերծմանը։

Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցները ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակում են բանակցությունները ադրբեջանական կողմի հետ։

Արցախում գտնվող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը շարունակում է ապացույցներ ներկայացնել, որ երկրում հումանիտար աղետ է ձեւավորվել։

«Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում կիրակի օրվա դրությամբ 40 երեխա կա, և պատշաճ ջեռուցման հնարավորություն չկա։ Հիվանդանոցն էլ է գազով ջեռուցվել, այստեղ դեռ գազ չկա»,- հիվանդանոցից ուղիղ եթերում ասաց Վարդեւանյանը։

Մարտի 8-ի գիշերը Շուշիի շրջանի (Ադրբեջանի հսկողության տակ գտնվող) տեղամասում գազատարի խափանման պատճառով դադարեցվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքների իրականացմանը և հարակից տարածքի ականազերծմանը։ Նրանց հետ ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցում են Արցախի Անվտանգության խորհրդի ապարատի աշխատակիցները։

Վարդևանյանի խոսքով, Արցախի գրեթե բոլոր հիվանդանոցներում ջեռուցման որևէ հնարավորություն չկա. Պատգամավորը նշել է, որ հիվանդանոցների գործունեությունը նույնիսկ պատերազմական թեժ իրավիճակներումում չի կարող փաստացի թիրախ լինել:

«Ո՞նց կարելի է այն երկրի հետ, որը խափանել է հիվանդանոցների ջեռուցման համակարգը, պատկերացնել միակողմանի խաղաղություն: Սա մարդու իրավունքների, մարդասիրական արժեքների, պետության ու պետականության հանդեպ ծաղր է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, նման հայտարարություններ արել է նաև Բաքուն։ Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Վահան Հունանյանն օրեր առաջ հայտնել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը Հայաստանի կառավարության օրակարգային առաջնահերթություններից է:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, բայց մինչ այդ փաստաթուղթը պետք է ձևակերպվի բանակցությունների արդյունքում։ Նա նշել է, որ «այդ բանակցությունները պետք է տեղի ունենան, և Հայաստանը պատրաստ է դրանց»։