Բավ է պառակտվել
28-09-2020 23:49

«Առաջին պատերազմը չէ, սա էլ կհաղթահարենք, միայն թե ազգովի լինենք միաբան․Պարգև սրբազան (տեսանյութ)

 

«Ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ այդ երկրի քաղաքական էլիտան խախտեց հրադադարը և պատերազմ հրահրեց»: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:  

«Հաղթահարենք փորձությունը և դուրս գանք այս իրավիճակից ավելի իմաստուն: Առաջին պատերազմը չէ, սա էլ կհաղթահարենք, միայն թե ազգովի լինենք միաբան, սատարենք մեր բանակին.

Այս մարտահրավերն էլ կանցնի, ուստի մեր բոլոր եկեղեցիներում ժամերգություններ են կատարվում, աղոթքներ հնչում, խնդրում Աստծուց խաղաղություն»,- ընդգծեց Պարգև արքեպիսկոպոսը:

Նա տեղեկացրեց, որ խոսել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, որը պատրաստ է գալ Արցախ՝ օրհնելու և սատարելու Արցախի ժողովրդին

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք այսօրվա կռվող սերնդի մասին, Սրբազանը այսպես պատասխանեց. «90-ականների պատերազմի ժամանակ հիացած էի ֆիդայիներով, հետո՝ կազմավորված բանակով

Ապրիլյան պատերազմին ավելի ոգևորվեցի. 18-20 տարեկան տղաները գերազանցեցին մեր սերնդին

Այսօրվա մեր երիտասարդները շատ խիզախ են, հպարտ եմ և ուրախ եմ, որ նման երիտասարդ սերունդ ունենք, շնորհակալ եմ նրանց ծնողներին»: