Բավ է պառակտվել
11-06-2020 12:53

Եվրախորհրդարանը իր ելույթում պաշտապանում է Ադրբեջանի շահերը Արցախ-Հայաստան նոր ճանապարհի կառուցմամբ

Եվրախորհրդարանի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողները տարածել են միակողմանի կանխակալ հայտարարություն։
Եվրախորհրդարանի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցեղները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ կապված Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող նոր ճանապարհի կառուցման հետ:
Զեկուցողների հայտարարությունը ոչ միայն միակողմանի կանխակալ է և հակահայկական, այլև նպաստում է տարածաշրջանում լարվածության խորացմանը։

Gisher.news-ն իր ընթերցողների գնահատականին է ներկայացնում տարածված հայտարարությունը։

«Շուտով կմեկնարկի Լեռնային Ղարաբաղը Հադրութի և Կապանի միջոցով Հայաստանին կապող նոր` երրորդ ճանապարհի շինարարությունը: Այն անցնելու է Քուբաթլիի և Ջաբրայիլի շրջաններով, որոնք նույնպես օկուպացված են:
Ընդհանուր առմամբ մենք խրախուսում ենք ռեգիոնալ համագործակցությանը ուղղված ծրագրերը, որոնք նպաստում են մարդկային կոնտակտների ակտիվացմանը «Արևելյան հարևանության» ծրագրի շրջանակներում:
Բայց պետք է նշել, որ ճանապարհի կառուցման որոշումը ընդունվել է առանց Ադրբեջանի ղեկավարության հետ համաձայնեցվելու, ինչը միջազգային նորմերի խախտում է: Բացի այդ նախագիծը կարող է սիմվոլիկ առումով էլ ավելի նպաստել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների ապօրինի օկուպացիային:
Այդ իսկ պատճառով մենք մտահոգված ենք այս նախագծի հնարավոր իրագործմամբ, քանզի այն չի նպաստի տարածաշրջանում վստահության և խաղաղության մթնոլորտի ստեղծմանը:
Միևնույն ժամանակ մենք վերահաստատում ենք մեր անվերապահ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ և 2009 թվականին նրանց առաջարկած սկզբունքներին:
Որպեսզի այս միջնորդական առաքելությունը հաջողության հնարավորություն ունենա, մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենք պարտավորությունների պատշաճ իրագործումը Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված սահմանների շրջանակներում խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում»:
Նշենք, որ օրերս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեցին ՀՀ-ն ԱՀ-ին կապող երրորդ ճանապարհի կառուցման մեկնարկի մասին, որը պետք է հայկական երկու հանրապետությունները կապի Կապանի և Հադրութի միջոցով:

 

 

 

Արմինե Գևորգյան