Բավ է պառակտվել
13-04-2017 12:54

Եվրախորհրդարանականն իր հարսանիքը կանի Ղարաբաղում, և պատրաստ է զենքը ձեռքին պաշտպանել այն

Լյուքսեմբուրգից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ ընկերության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը ծրագրում է իր հարսանիքն անել Լեռնային Ղարաբաղում: Հակյայան ԶԼՄ-ների փոխանցմամբ այդ մասին հայտնել է պատգամավոր Բորիս Զալան, ով դիտորդական առաքելություն էր իրականացնել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին:
Պատգամավորի հարսնացուն ծնունդով հայաստանցի Տաթև Մանուկյանն է, ով ներկայումս ապրում է Բրյուսելում: Իր Facebook-յան էջին նա հրապարակել է Էնգելի հետ լուսանկարը, և պատմել է իր սիրո պատմությունը:
« Դա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո էր, երբ մեր բուռն քննարկումներից հետո Ֆրանկն ասաց.« Նրանք (ադրբեջանցիները) ոչ մի միլիմետր հող չեն ստանա, եթե նույնիսկ ես ստիպված լինեմ ռազմական համազգեստ հագնել»,- գրել է Մանուկյանը:


Կինը խոստովանում է, որ այդ խոսքերից փշաքաղվել է, դա ավելի մեծ տպավորություն է գործել իր վրա, քան սիրո խոստովանությունը:
« Հենց ապրիլյան պատերազմի ժամանակ ես հասկացա, որ սահմանների պաշտպանները միայն նրանք չեն, ովքեր ծառայում են բանակում: Մենք բոլորս էլ անկախ մեզանից՝ գիտակցաբար և ենթագիտակցաբար պատրաստ ենք ցանկացած պահի հագնել այդ համազգեստը»,- ընդգծել է Մանուկյանը:
ԶԼՄ-ները հայտնում են, որ զույգը ծրագրում է ամուսնանալ 2017թ. ամռանը:
Ֆրանկ Էնգելը Ադրբեջանի Գլխավոր դատախազության պահանջով գտնվում է միջազգային հետախուզման մեջ՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության համար: Պատգամավորը նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում ցեղասպանությունից խուսափելու միակ միջոցը՝ միջազգային հանրության կողմից նրա անկախության ճանաչումն է :