Բավ է պառակտվել
21-07-2018 16:05

Ֆրանսիան կշարունակի օժանդակել ԼՂ կարգավորմանը - Մակրոնը՝ Ալիևին

Ֆրանսիան կշարունակի աշխատանքը ղարաբաղյան կարգավորման շուրջ ի շահ ամբողջ տարածաշրջանի, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Հանդիպման ավարտին Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել:

Ֆրանսիան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ հատուկ պատասխանատվություն է կրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար: Մակրոնի խոսքով, բանակցությունների հիման վրա լուծում գտնելը հակամարտությանը վերջ դնելու միակ ելքն է:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ֆրանսիայի նախագահը ուշադիր հետևելու է իրավիճակին և ռուս ու ամերիկացի համանախագահների հետ միասին կձեռնարկի բոլոր միջոցները կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար: