Բավ է պառակտվել
13-08-2019 11:36

“Երևանի պաշտպանության ճակատը” մեղադրել է Մարությանին մանիպուլյացիաների և օրինախախտման մեջ

“Երևանի պաշտպանության ճակատ” նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացրել երկուշաբթի հայկական մայրաքաղաքի քաղաքապետարանի առջև, մեղադրելով քաղաքապետ Հայկ Մարությանին մանիպուլյացիաների և տեղեկատվություն տարամադրելու մասին օրենքը խախտելու մեջ։

Ինչպես նշվել է նախաձեռնության տարածած հայտարարությունում՝ “Տեղեկատվության ազատության մասին” օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի և 12-րդ հոդվածի համաձայն “Երևանի պաշտպանության ճակատը” դիմել է քաղաքային ադմինիստրացիային մայրաքաղաքի աղբահանմամբ զբաղվող “Sanitek” և “Sanitek International” ընկերությունների հետ կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պահանջով։

“Երևանի քաղաքապետարանը կոպտորեն խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջները և ապօրինի մերժել է տեղեկատվության տրամադրումը”,-նշվել է հայտարարությունում։

Նախաձեռնող խմբում նշել են, որ քաղաքային իշխանությունները խախտել են տեղեկատվություն տրամադրելու համար օրենքով սահմանված եռօրյա ժամկետը։ Նրանք միայն տեղեկացրել են, որ քաղաքապետարանը որոշակի խնդիրներ ունի “Sanitek” և “Sanitek International” ընկերությունների հետ, այդ պատճառով նպատակահարմար չի գտնում տրամադրել տեղեկություններ լրացուցիչ խնդիրներից զերծ մնալու նպատակով։

“Երևանի պաշտպանության ճակատը” հասարակական կարծիքը մանիպուլացնելու անհաջող փորձ է անվանել քաղաքապետի և քաղաքպետարանի մամլո ծառայության ներկայացուցչի հայտարարությունները, որոնցում քաղաքի ադմինիստրացիան քաղաքում աղբահանության շուրջ ստեղծված իրավիճակում մեղադրել է բացառապես “Sanitek” ընկերությանը։

“Միաժամանակ հրավիրում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը՝ Երևանի քաղաքապետարանի կողմից թույլ տրված օրինախախտումների վրա և հորդորում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ”,– ասվել է տարածած հայտարարությունում։

Արդեն մի քանի ամիս Երևանի բնակիչներն իրենց վրդովմունքն են հայտնում ամբողջ քաղաքում աղբի կուտակումների հետ կապված և դժգոհում համապատասխան ծառայությունների, մասնավորապես՝ երևանյան օպերատոր Sanitek ընկերության անգործությունից։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս հրապակայնորեն դժգոհել է Sanitek ընկերության աշխատանքից, ընդգծելով, որ երևանցիներն այլևս չեն հանդուրժի նման որակի աշխատանքը։

Այս տարվա գարնանը Սանիթեքը երկու անգամ տուգանվել է մայրաքաղաքում աղբահանության ոլորտում իր պարտավորությունները չկատարելու համար (ապրիլի 15-ին `13 մլն դրամով (ավելի քան 26,8 հազար դոլար), իսկ մայիսի 3-ին` 26 մլն դրամով (54,1 հազ. դոլար): Ավելի վաղ Sanitek ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Հայցի գումարն է 24 702 187,6 դրամ (շուրջ 51,784 դոլար)։