Բավ է պառակտվել
28-03-2022 17:59

Գազամատակարարումն Արցախում վերականգնվել է

Գազամատակարարումն Արցախում վերականգնվել է։ Այս մասին հայտնել են «Արցախգազ» ՓԲԸ-ից։ Միաժամանակ ընկերությունից նշել են, որ մանրամասն տեղեկատվությունը կտրամադրվի ավելի ուշ։

Մարտի 21-ին Ստեփանակերտից հայտնեցին, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով գազամատակարարումը հանրապետությունում կրկին դադարեցվել է։ Արցախի իշխանությունները պնդում են, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով դադարեցրել է գազամատակարարումը։

Ավելի վաղ Արցախի բնակչությունը 11 օր շարունակ (մարտի 8-ից մարտի 19-ը) զրկվել էր Հայաստանից գազամատակարարումից, ինչի պատճառով տեղի են ունենում հոսանքազրկումներ, հիվանդանոցներն ու սոցիալապես կարևոր այլ օբյեկտները մնացել են առանց ջեռուցման, դպրոցական արձակուրդները սկսվել են նախատեսված վաղ։ Բանակցություններ էին տարվում ռուս խաղաղապահների մասնակցությամբ, սակայն ադրբեջանական կողմը մի քանի օր խոչընդոտում էր գազատարի վերանորոգման ու հարակից տարածքի ականազերծման աշխատանքներն իրականացնելուն։