Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ընդունել է նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պետնախարարի պարտականությունները ստանձնելու առաջարկը։ Այս մասին հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը։
«Գուրգեն Ներսիսյանը գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Ազգային ժողով»,– հավելել է Գաբրիելյանը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ փետրվարի 23–ին Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետական նախարարի պաշտոնից։ Նախագահը հայտարարեց, որ պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել Գուրգեն Ներսիսյանին:

Բավ է պառակտվել