Բավ է պառակտվել
19-10-2021 13:30

44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման

Արցախի նախագահի հրամանագրով՝ 2020թ․ աշնանային 44-օրյա պատերազմում զոհված հայ հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման:
«Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի 4-րդ հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Ալբերտ Արտակի Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման»,- գրել է Արցախի նախագահ Արայիկ հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:


Նա նշել է, որ այսօր՝ հրետանավորի օրը, Երևանում Արցախի ներկայացուցչությունում Ալբերտի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին հանձնվել է հերոս որդու «Ոսկե արծիվ» շքանշանը։
«Ալբերտին շնորհված պարգևը գնահատանք է մեր բոլոր հրետանավորներին, ովքեր արցախյան պատերազմների ժամանակ ցուցաբերել են անմնացորդ նվիրում և կամք», - նշել է Հարությունյանը։