Բավ է պառակտվել
14-04-2019 13:19

Մամեդյարովի հետ հանդիպման նախօրեին Հայաստանի ԱԳՆ նախարարը զրույց է ունեցել արցախյան գործընկերոջ հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 13-ին հանդիպել է Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ, տեղեկացրել է հայկական արտաքին քաղաքականության գերատեսչության մամլո ծառայությունը։

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների ԱԳՆ ղեկավարների պարբերական խորհրդակցությունները և հանդիպումներն, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում Հայաստանի և Արցախի միջև երկխոսության և համագործակցության ամրապնդմանը։

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Մոսկվայում ապրիլի 15-ին կայանալիք հանդիպման նախօրեին նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Մնացականյանն ու Մայիլյանը կրկին արդրադարձել են Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մարտ ամսին Վիենայում կայացած հանդիպումներին։

Նախարարները մտքեր են փոխանակել մարդասիրական միջոցառումների և խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորման շուրջ:

Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Արցախի անվտանգությունը և կարգավիճակը գերակա նշանակության հարցեր են Հայաստանի Հանրապետության համար, նշելով, որ Արցախի՝ որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնը և նրա ներգրավվածության սկզբունքը շարունակում են կարևոր մնալ խաղաղ գործընթացի արդյունավետության տեսանկյունից: