Բավ է պառակտվել
17-09-2018 13:24

Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել է արցախյան իր գործընկեր Մասիս Մաիլյանի հետ։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանաի ԱԳՆ մամլո ծառայությունը, նախարարների հանդիպումը կայացել է նախ փակ ձևաչափով, այնուհետ շարունակվել ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Զրուցակիցները գոհունակությամբ են նշել երկկողմ հանդիպումներ հաճախակի և առարկայական բնույթը, ինչը հնարավորություն է ընձեռնում մանրակրկիտ քննարկել օրակարգային բազմաթիվ խնդիրներ։

Կողմերն ընդգծել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական ոլորտային խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։

“Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ”,-ասվում է հաղորդակցության մեջ։

Մայիլյանը Զոհրաբյանին պարգևատրել է Արցախի արտաքին գործերի հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով։