Բավ է պառակտվել
16-10-2018 17:36

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ նախարարները միաբան են ղարաբաղյան կարգավորման հարցում

Լյուքսեմբուրգում ընթացող “Արևելյան գործընկերության” երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում Հայաստանի ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա ադրբեջանցի գործընկեր էլմար Մամեդյարովն երեքշաբթի օրն իրենց միաբանությունն են հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների դինամիկայի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ կողմերը կարևորել են իրենց դիրքերը բանակցային գործընթացում։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և նախարարների հանդիպումները “Թավշյա հեղափոխությունից հետո։

Հայաստանում իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 11-ին Բրյուսելում”

Նախարարները հանդիպում են ունեցել նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պաշտոնական հանդիպում դեռևս չի կայացել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լոկ մի քանի խոսք են փոխանակել Դուշանբեյում կայացած ԱՊՀ երկրների գագաթնաժողովի ժամանակ։

Ադրբեջանի ԱԳՆ դիրքորոշումը

“Հայ գործընկերոջ հետ իմ երկու հանդիպումները, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև տեղի ոնեցած զրույցը և փակ դռների ետևում լսածը դրական ազդակ են տալիս հնարավոր առաջխաղացման համար։ Հայաստանում կայանալիք ընտրություններից հետո ավելի պարզ կդառնա, որքանով է այդ երկիրը պատրաստ խաղաղության և կայունության”,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար էլմար Մամեդյարովը։

Միևնույն ժամանակ, նախարարը երկխոսության խորացման պայմաններ է սահմանել, մասնավորապես՝ հայկական զորքերի դուրս բերումը “ադրբեջանական տարածքներից”:

“Հայասատանն, առաջին հերթին, պետք է դուրս բերի իր զորքերը ադրբեջանական հողերից։ Ադրբեջանն, իր հերթին, ինչպես բազմիցս հայտարարել է, պարրաստ է անկախ և արդյունքին ուղղված բանակցությունների”,- ասել է Մամեդյարովը, նշելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն ամենակարևոր հարցն է տարածաշրջանի կայուն զարգացման համար։

Հայասատանի ԱԳՆ դիրքորոշումը

“Համաձայն եմ իմ գործընկեր Էլմարի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների լավ դինամիկայի առնչությամբ: Անցած հինգ ամիսների ընթացքում արդեն երկու հանդիպում ենք ունեցել: Լավ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, որը նպաստել է դրական դինամիկային, և մենք նպատակադրված ենք ամրապնդել այն” - ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Մնացականյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը գտնվում է նոր ներքաղաքական զարգացումների շեմին, սակայն կարգավորման բարենպաստ մթնոլորտի ձևավորումը և խթանումը կշարունակի մնալ ուշադրության կենտրոնում:

“Հայաստանում շուտով՝ հավանաբար դեկտեմբեր ամսին, տեղի են ունենալու ընտրություններ: Միաժամանակ, հավասարապես կարևոր առաջնահերթություն է շարունակել ուշադրության կենտրոնում պահել խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորումը և խթանումը, որը ներառում է բազմաթիվ բաղադրիչներ՝ վստահության ամրապնդման միջոցառումները, ներառյալ դրանց վերաբերյալ նախորդ համաձայնությունների իրականացումը, իրավիճակի սրման դեմ ռիսկերի նվազեցման միջոցները”,- ասել է Մնացականյանը:

Նախարարի խոսքերով՝ անհրաժեշտ է կենտրոնանալ այդ քայլերի վրա և իրական ջանքեր գործադրել հակամարտության բոլոր կողմերի բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ: Նա ևս մեկ շատ կարևոր առաջնահերթություն է անվանել ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության քարոզից ձեռնպահ մնալը։

“Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են։ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է՝ կարգավորման գործընթացում իր որոշիչ ձայնով, և պետք է առավել անմիջական ներգրավվածություն ունենա։ Եվ մենք, իհարկե, դրա մասին խոսում ենք”,- ասել է Հայաստանի ԱԳՆ նախարարը։

Հայաստանում ԱՄՆ դեդպանի հայտարարությունը

Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հարցազրույցի ընթացքում մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունը։

Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ հայերն իրենց համար պետք է որոշեն, ինչի են պատրաստ գնալ հանուն ղարաբաղյան կարգավորման և զարմանք է հայտնել այն բանի կապակցությամբ, թե որքան քիչ է քննարկվում ընդունելի լուծումը կամ փոխզիջումը։

“Այն, ինչ ես լսել եմ, ինձ մի քիչ անհանգստացնում է, քանի որ հետքայլ է թվում։ Ես զարմացել էի, երբ այստեղ գալով բացահայտեցի, որ իմ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է որպես բանակցությունների մաս՝ գրավյալ տարածքները վերադարձնելուն”,- ասել է Միլզը։
Միևնույն ժամանակ դիվանագետը նշել է, որ տարածքների վերադարձը մադրիդյան սկզբունքների հիմքերից մեկն էր։

“Իմ կառավարությունը հասկանում է, ի սկզբանե ինչ նպատակով էին գրավվել օկուպացված տարածքները ”,-ասել է նա։

Ըստ նրա՝ նախատեսվում էր որ դրանց վերադարձը պետք է լիներ խաղաղ կարգավորման համաձայնագրի մաս։


ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի դիրքորոշումը

Միևնույն ժամանակ, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենը, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլն ասել է, որ հակամարտության բոլոր կողմերը միաձայն ընդունում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում առաջարկվող մադրիդյան սկզբունքները, որպես կարգավորման հիմք: