Բավ է պառակտվել
03-10-2020 19:01

Հիմնականը՝ Ղարաբաղի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի ճեպազրույցից

- Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է օգնել տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն:

- Բաքվի հետ խոսելն անիմաստ է: Թուրքիայի հետ աշխատանքներ են տարվում համոզելու, որ սկսված ագրեսիան անհեռանկարային է:

- Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան և Ադրբեջանը ընդհանուր տեսակետ ունեն: Մեզ համար դա ոչ մի նշանակություն չունի:

- Պաշտոնապես Վրաստանը մնում է չեզոք: Դա բխում է նրանց ազգային շահերից:

- Մենք պետք է վերականգնենք 94 թվականին համաձայնեցված շփման գիծը:

- Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ: Երեք հեռախոսազրույց է տեղի ունեցել Փաշինյանի ու Պուտինի միջև:

- Խաղաղության գործընթացը բարդանում է Թուրքիայի ներկայությամբ: Նա խոշոր դերակատար է: Եվ հիմա պետք է համոզել Էրդողանին:

- Խաղաղություն պարտադրելու մի քանի եղանակ կա: Նախ, դա ռազմական հաջողություն է: Երկրորդ՝ կան տարբեր միջազգային գործիքներ՝ համոզելուց մինչև պատժամիջոցներ: Մենք սկզբնական փուլում ենք:

- Կա եռակի դաշինք՝ Թուրքիա, Ադրբեջան, սիրիացի ահաբեկիչներ: Պակիստանը չի ճանաչել Հայաստանի անկախությունը: Անկարայից հետո Իսլամաբադը Բաքվի ամենամոտ դաշնակիցն է:

Բայց բացի քարոզչությունից, ես չեմ կարող խոսել ղարաբաղյան հակամարտությանը Պակիստանի անմիջական մասնակցության մասին:

- Կասկած չի հարուցում այն փաստը, որ ՄԱ երկրներից ահաբեկիչներ են ժամանել Ադրբեջան և մասնակցում են ռազմական գործողություններին։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ֆրանսիան հաստատել են այս փաստը: Այս բոլոր փաստերը հավաքվում են, որից հետո դրանք կներկայացվեն համապատասխան կառույցների ուշադրությանը: Հիմա ամենակարևորը պատերազմում հաղթելն է: