Բավ է պառակտվել
27-09-2021 10:55

Այսօր լրանում է Արցախում 44-օրյա պատերազմի տարելիցը

Հիմնական ամսաթվեր

27-ը սեպտեմբերի, 2020թ․ - Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, նույն օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն: Ադրբեջանը ներգրավեց վարձկան ահաբեկիչներին և օգտագործեց հրետանի, ծանր զենք, ֆոսֆորային զինամթերք և միջազգային կոնվենցիաներով արգելված այլ զենքեր:

9-ը նոյեմբերի, 2020թ․ - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին փաստաթուղթ Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ:

11-ը հունվարի, 2021 թ․ - Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին նոր համատեղ հայտարարություն՝ ուղղված տարածաշրջանի զարգացմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Այս հայտարարությունը բխում է 2020 թվականի նոյեմբերի 9 -ի փաստաթղթից:

Տարածքային կորուստներ

Պատերազմի արդյունքում հայկական կողմը կորցրեց Արցախի տարածքի 72,3 տոկոսը (աղբյուր՝ Кавказский узел”)։

Զոհվածներ, վիրավորվածներ, գերիներ

44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է 3777 հայ (3702 զինծառայող, 75 քաղաքացիական անձ), 243 մարդ համարվում է անհետ կորած (թվերը հրապարակել է վարչապետ Փաշինյանը 2021 թվականի օգոստոսի 26-ին, թարմացված տվյալները չեն հաղորդվում):

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 23-ը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի օկուպացված տարածքներում հայտնաբերվել է 1666 զոհվածի մարմին (Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներ):

Զինխառայողների ապահովագրության հիմնադրամը զեկուցել է հաշմանդամություն ստացած զինծառայողների և 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքի անդամների թվից 4023 շահառուի մասին։ Նրանց վճարվում է դրամական փոխհատուցում:

2021 թվականի սեպտեմբերի 7-ի դրությամբ Ադրբեջանից հայրենիք է հաձողվել վերդարձնել 104 գերեվարված հայրենակից: Հայաստանի իշխանությունները չեն հայտնում Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերի ճշգրիտ թիվը՝ պետական գաղտնիք լինելու հիմնավորմամբ։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է 188 հոգու մասին, ՄԻԵԴ հարցում է ներկայացվել ադրբեջանական գերության մեջ գտնվող 228 հայի վերաբերյալ: